Բուսասանիտարական տեսչության պետի` Վռամ Գյուլզադյանի ազատման մասին որոշումն արդեն պատրաստ է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետի` Վռամ Գյուլզադյանի ազատման մասին որոշումն արդեն պատրաստ է և կներկայացվի ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազատման մասին նախարարի որոշումը սահմանված կարգով պետք է համաձայնեցվի Քաղծառայության խորհրդի հետ:
Ըստ նրա, Քաղծառայության խորհրդի քննարկման արդյունքում հնարավոր է այլ հանգամանքներ առաջանան` կապված Տեսչության տեսուչների հետ. «Չի բացառվում, որ խորհրդի նիստում նոր մոտեցումներ առաջանան»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց լուծել Բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը, քանի որ տեսչությունում պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետև բոլոր այդ օբյեկտներում հայտնաբերվել են չարձանագրված խախտումներ:
Թեմայի վերաբերյալ` Գյուղնախարարն աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, հերթը Բուսասանիտարիայի տեսչության պետինն է
http://www.panorama.am/am/economy/2010/11/04/gov/
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը