Ադրբեջանական ցնդաբանությանը պետք է արժանի հակահարված տանք. Բ. Հարությունյան
«Մեր Հանրապետությունը լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվում քարոզչությանը, իսկ քարոզչությունը նախորդում է իսկական պատերազմին: Ով քարոզչության ասպարեզում հաջողության է հասնում, հետագայում էլ է հասնում հաջողության: Մինչդեռ մեր արևելյան հարևանը` Ադրբեջանը, պետական բոլոր մարմիններով ամեն ինչ անում է, որ քարոզչությունը լինի ամենաբարձր մակարդակի»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը:
Իր ասածը հաստատելու համար օրինակ բերեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հեղինակած հոդվածը (29 էջ: Պատմաբանի կարծիքով, դա, իրականում մի խումբ մարդկացն աշխատանք է, բայց ներկայացնում են միայն Ռամիզ Մեհտիևի աշխատանք, ով ներկայացել է որպես պատմաբան-ակադեմիկոս, ադրբեջանական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
Նա լեզվաբանական ու պատմագիտական աղբյուրների վրա հղում անելով, ներկայացրեց և Հայաստանի անցած ճանապարհը, և Ադրբեջանի` ձևավորված տարբեր էթնիկ խմբերի ձուլումից:
«Մեր հարևանն անընդհատ աղաղավում, կեղծում, նենգափոխում է պատմությունը: Մեր ղեկավարությունը պետք է լուրջ վերաբերվի դրան և Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը միավորեն իրենց ամբողջ ուժերը` արժանի հակահարված տալու համար պատմության նենգափոխություններին»,- ասաց Բ. Հարությունյանը: Ըստ նրա, ադրբեջանցիները հարցին մոտենում են` «դե մենք ասենք», իսկ «մեզ մոտ էլ` ցնդաբանություն է` չպատասխանենք»: «Մենք գիտենք, որ դա ցնդաբանություն է, իսկ ամերիկացիները, եվրոպացիները ոչինչ էլ չգիտեն: Նրանք կմտածեն, որ եթե ադրբեջանցիները գրում են, իսկ հայերը չեն պատասխանում, ուրեմն նրանք ճիշտ են: Ցնդաբանությանը պետք է արժանի հակահարված տանք»,- ասաց պատմաբանը` ընդծելով, որ պետք է ցույց տրվի, որ հայ ժողովուրդն այստեղ իրոք բնկիչ ժողովուրդ է, ԼՂՀ-ն հայկական երկրորդ պետությունն է, ըստ էության` մեր մայր հայրենիքի մի մասը:
Պատմագիտության դոկտոր-պրոֆեսոր Պարույր Մուրադյանն էլ ասաց, որ ադրբեջացիները դիմում են նման կեղծիքների` իրենց երիտասարդությանը ներշնչելու համար, որ հայերը բնակվում են Արևմտյան Ադրբեջանի տարածքում, ու պետք է այն ազատագրել. «Դատելով ադրբեջանցիների անընդհատ կրկնող մտքից, թե սա Արևմտյան Ադրբեջան է և ոչ թե Հայաստանը, ինչպես երևում է ադրբեջանական քարոզչությունն աշխատում է երիտասարդությանը ներշնչել հետևյալ միտքը` քո հայրենիքն է երբեմն եղել, պետք է նրա համար պատրաստ լինել զոհաբերության ու այն ազատագրել: Այն, որ մեր երիտասարդությունը 1991-94 թվականներին ներշնչված գնում էր Արցախը ազատագրելու, ուզում են նույն ներշնչանքը տան իրենց երիտասարդությանը: Դրա համար դիմում են կեղծիքների»: Պրոֆեսորի խոսքով, ադրբեջանական իշխանությունը «անլուրջ բաներ են ներշնչում իրենց երիտասարդությանը»:
Հետգրություն- Հետաքրքիր է, որ ակամա, բայց գիտնականները կրկնեցին փաստորեն ադրբեջանական քարոզչությունը, թեպետ գնահատեցին այն որպես ցնդաբանություն։ Լուսաբանելով թեման, ինչպես այն ասվել է, կստացվի, որ լրատվամիջոցը ևս կաշխատի այդ քարոզչության օգտին։ Նկատի ունենանք սա։