Համաշխարհային ՀՆԱ-ի 1/4-ը կապահովի Չինաստանը
2020 թվականին Չինաստանը տնտեսության ծավալով առաջ կանցնի ԱՄՆ-ից, իսկ արդեն 2030 թվականին կարտադրի համաշխարհային ՀՆԱ-ի 24%-ը:
Այս մասին ասվում է Standard Chartered բանկի տնտեսագետների վերլուծության մեջ:
Բացի այդ, մասնագետների հաշվարկներով, Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից և արդեն 2010 թվականի վերջում կզբաղեցնի աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցուցակի 3-րդ հորիզոնականը:
Այժմ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում 9% է: Տնտեսության ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը և կիսում է այն Ճապոնիայի հետ:
2000 թվականից սկսած Չինաստանի աճի տեմպը տարեկան կազմում էր 10,3%, մինչդեռ ԱՄՆ-ում այս ցուցանիշը տարեկան կտրվածքով ընդամենը 1,8%:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը