Վ. Տեր-Մաթևոսյան. Ադրբեջանի ՊՆ-ին պետք է թողնել իր անապացույց համոզմունքների հետ
«Կարծում եմ այստեղ հակասություններ փնտրելը նպատակահարմար չէ և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը պետք է թողնել իր անապացույց համոզմունքների հետ: 1994 թ. մայիսին պարտության փաստաթղթի տակ ստորագրած Աբիևի ղեկավարած կառույցի համար բանականությունը դուրս է մղվել իրական քաղաքականությունիցª այն վերածելով խորամանկության ու պնակալեզության թատերաբեմի»,- անդրադառնալով Արցախում անցկացված զորավարժությունների առնչությամբ ադրբեջանական կողմի հնչեցրած հակասական հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ, վերլուծական կենտրոնի պետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ Արցախում անցկացված զորավարժությունների առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, ով մասնավորապես նշել էր, թե զորավարժությունների ժամանակ 5-6 տանկ է մասնակցել, ինչը շատ ծիծաղելի է: Մյուս կողմից ադրբեջանական կողմը աղմկում է, ասելով, թե մասշտաբային զորավարժության արդյունքում մոտական ադրբեջանական բնակավայրերում խուճապ է եղել:
Վ. Տեր-Մաթևոսյանի խոսքերով՝ Աբիևի ղեկավարած կառույցի կողմից արտանետված ստի ու կեղծիքի լավան չի կարող հակասել Ալիևին: Ադրբեջանի ՊՆ համապատասխան գերատեսչությունները լուրջ խնդիրներ ունի ԼՂՀ-ին սահմանակից շրջաններում, հատկապես Աղջաբադում, Բարդայում և Խոջավենդում տեղակայված բանակային ստորաբաժանումներից ստացված տեղեկույթի ճշմարտացի վերարտադրման, վերլուծության ու հրամանատարությանը ճիշտ զեկուցման առումներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը