Պաշտոնական Երևանը հերթական անգամ հերքում է Գյուլին. Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում
Բազմաթիվ անգամ թուրքական կողմը հնչեցրել է և բազմաթիվ անգամ մենք պատասխանել ենք, որ նոր բանակցություններ չեն վարվել և չեն վարվում թուրքական կողմի հետ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով պատգամավոր Գագիկ Մելիքյանի հարցին, թե ճիշտ է արդյոք Թուրքիայի նախագահ Աբ. Գյուլը, երբ հայտարարում է, որ հայ-թուրքական բանակցությունները շարունակվում են:
«Եթե թուրքական կողմն անկեղծ է իր ցանկության մեջ` կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ապա մի պարզ բան պետք է անի` առանց նախապայմանների վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները», -հստակեցրեց նախարար Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Թուրքմենստան կատարած երկօրյա այցից հետո Թուրքիա վերադառնալու ճանապարհին նախագահ Աբդուլլահ Գյուլն ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ գործընթացը չի մահացել և որ թուրքական ոկղմը մշտապես կապի մեջ է և Սերժ Սարգսյանի, և Ալիևի, և Պուտինի, և Մեդվեդևի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան