Նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում մոսկովյան այցի արդյունքները
Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը դրական արձագանք են գտել: ՌԴ կատարած աշխատանքային այցի վերջին օրը` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մտավորականության ու հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մի խումբ հայազգի գործիչների պարգևատրումից հետո նախագահ Սարգսյանը խոսել է ընթացիկ այցի մասին և կարևորել այն` նշելով, որ այցը համընկել էր Հայաստանի ու հայության համար մեծ կարևորություն ներկայացնող իրադարձությունների հետ: Դրանց թվում ընդգծելով, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության 10-րդ տարեդարձն ու այդ առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառումները` հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել ՌԴ ղեկավարության` նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
«Քննարկել ենք կարևոր նշանակության հարցեր: Մեր կողմից դրված բոլոր հարցերը դրական արձագանք են գտել: Ես վերադառնում եմ Հայաստան` վաղվա օրվա հանդեպ շատ ավելի վստահ»,- դեսպանատանը հավաքված հայրենակիցներին դիմելով` ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը, բացի ՌՀՄ 10-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելուըց և ՌԴ ղեկավարության հետ հանդիպումներից, մասնակցել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն ավանդական դարձած ընթրիքին, որի ընթացքում հայ գործարարներն ավելի քան 8 միլիոն դոլարի հանգանականության խոստումներ էին տվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը