Գերմանիան ահաբեկչության սպասման մեջ է
Անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների խստացումը, որ վերջին օրերին հայտարարված է ողջ Գերմանիայում, կտևի մինչև տարեվերջ:
Այս մասին նշում է Lenta.ru-ն` հղում անելով Welt-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն իսկ իրավապահների համար շատ ու շատ հանգստյան օրեր, ինչպես նաև տոներ չեղյալ են հայտարարվել, քանի որ հատկապես Սուրբ Ծննդյան օրերին ավելի է մեծանում ահաբեկչությունների հավանականությունը:
Ի դեպ, այս նախապատրաստությունները լուրջ հիմքեր ունեն` Գերմանիայի ոստիկանապետը խոստովանել է, որ այսօր երկրում ահաբեկչությունների հավանականությունն ավելի բարձր է, քան երբևէ: Թեպետ և հորդորել է ազգաբնակչությանը խուճապի չմատնվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին հատուկ հրավիրված մամլո ասուլիսում Գերմանիայի ՆԳ նախարարը հայտարարեց, որ Ալ Քաիդան մինչև նոյեմբերի վերջ մտադրություն ունի ահաբեկչություն իրականացնել, սակայն մանրամասները հրապարակելուց զերծ մնաց:
Իսկ գերմանական մամուլը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, տեղեկություններ է տարածել, որ ահաբեկիչները վեցն են` երկու պակիստանցի, երկու հնդիկ և նույնիսկ Գերմանիայի քաղաքացիներ` Սիրիայից և Մարոկոյից: Նույն այդ տեղեկատվության համաձայն, ահաբեկիչների խումբը Գերմանիա է ժամանելու նոյեմբերի 22-ին :
Ընդգծենք, որ այդ օրվանից երկրում մեկնարկում են բազմաթիվ տոնավաճառներ: Սակայն նշված տեղեկատվությունը իշխանությունների կողմից դեռևս չի հաստատվել:
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան