Կ. Մանոյան. «ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություներին»
«Մեր համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքների հետևյալ դրույթները` բռնի ուժ չկիրառելը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, և տարածքային ամբողջականությունը: Այս սկզբունքերն ընդունելի են, քանի որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին»,– այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Սակայն վերոնշյալ սկզբունքներից բխող մյուս քայլերի հետ մենք համաձայն չենք, քանի որ մնացածներն սկզբունքներ չեն, այլ վերոնշյալ սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլերն են և մեր համար ընդունելի չեն»,-ասաց նա:
Նրա խոսքով, այդ առաջարկվող քայլերով անտեսվում է այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդն առնվազն երկու անգամ իր կամքն արտահայտել է հանրաքվեներով՝ 1991–ին և 2006–ին:
«Ադրբեջանը սանձազերծել է պատերազմն և իր սանձազերծած պատերազմում պարտվել է։ Այսօր Ադրբեջանին հատուցելու խնդիր չունենք, հատկապես, որ այդ տարածքները նույնքան հայկական են, որքան միջնորդների ասած ԼՂՀ ցանկացած տարածք։ Ամենակարևորը այն է, որ այդ տարածքներից հրաժարվելը փաստորեն անվտանգության հարց կստեղծի և ԼՂ-ի, և Հայաստանի համար»,– նշեց Կ. Մանոյանը։
Նա ընդգծեց, որ այսօր ԼՂՀ պետք է մասնակցի բանակցություներին և միայն այդ ձևով կարելի է հասնել արդար և կայուն խաղաղության։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը