Հերթական թուրքական ֆիլմը կարող է նոր իսրայելա-թուրքական դիվանագիտական սկանդալ հարուցել
«Թուրքական հայտնի հեռուստաընկերություններից մեկը պատրաստվում է Գազա մեկնած «Ազատություն» նավատորմիղի միջադեպի հիման վրա մարտաֆիլմ նկարահանել»,-հաղորդում է «Armenian Weekly»-ն:
«Անջատում» (Separation) վերնագիրը կրող այս ֆիլմը պատմելու է այն մասին, թե ինչպես Գազա ուղևորվող «Ազատություն» նավատորմիղի վրա իսրայելցի զինվորները 9 թուրք սպանեցին:
Հիշեցնենք, որ 2010թ-ի հունվարի 28-ին, Թուրքիայում նախաձեռնեցին մեկ այլ`«Գայլերի հովիտ` Պաղեստին» ֆիլմի ցուցադրությունը, որում իսրայելցի զինվորները ներկայացվում էին իբրև խաղաղ բնակչությանը կոտորողներ և երեխաներ առևանգողներ: Նշված ֆիլմը մեծ դիվանագիտական սկանդալ հարուցեց Թուրքիայի և Իսրայելի միջև. «Հնարավոր է, որ «Անջատում»-ը նույնպես դիվանագիտական սկանդալի պատճառ դառնա»,-գրում է «Armenian Weekly»-ն: