Սյունիքում վթարը վերացված է, գործում է նախկին պոչամբարը
Բնապահպանության նախարարության, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը ահազանգ էր ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակը, ինչի հետևանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ:
Բնապահպանության նախարարության մամուլի բաժնի տեղեկացմամբ, տարածքային բաժնի տեսուչները մեկնել էին դեպքի վայր և պարզել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հատակային մասը 36 մմ-ով ճեղքվել էր: Այդ ընթացքում մոտ 50 տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ, կախյալ նյութերը, ըստ լաբորատոր ֆիզիկոքիմիական հետազոտության կազմում են 9.990 միլիգրամ լիտր:
Վթարից անմիջապես հետո ձեռնարկվել են վերանորոգման աշխատանքներ` փակվել է պոչատարը, հոսքաջրերի ուղղությունը տեղափոխելով պահեստային պոչատար, ինչից հետո վերականգնել են ճեղքված հատվածը:
Հաշվարկվել է բնության հասցված վնասը, ինչը կազմել է 650.000 դրամ և կայացվել է 100 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում: Վթարը ամբողջությամբ վերացված է, գործում է նախկին պոչամբարը:
Նախորդող հրապարակում`
Պոչատար խողովակի վթար Սյունիքում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը