Ավարտվել են Սևանի թունելի երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները
Արդեն ավարտվել են Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող Սևանի թունելի երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք ընթանում էին նոյեմբերի 18-22-ը:
Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի ծառայությունից, երթևեկության բաժանման գոտում տեղադրվել են լուսանդրադարձիչներ: Անվտանգության ապահովման նպատակով թունելն ամբողջությամբ տեսանելի և վերահսկելի դարձնելու համար տեղադրվել են ևգործում են 14 տեսախցիկներ, որոնց տեսանյութերը պարբերաբար կվերլուծվեն և անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը