Դ. Ջամալյան. Նման ողբերգական միջադեպերը ստվեր են նետում բանակում առկա ձեռքբերումների վրա
«Երբ գործ ունես մարդկային ողբերգության հետ շատ դժվար է վերլուծություններ կատարել կամ մեկնաբանություն անել: Երբ փորձում ես խոսել ողբերգության պատճառների մասին, հանրությունը դա ընկալում է իբրև կատարվածն արդարացնելու փորձ: Մինչդեռ կատարվածը որևէ կերպ արդարացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- անդրադառնալով ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով՝ բանակն օրըստօրե դառնում է ավելի բաց, և ցրվում է այն կարծրատիպը, թե բանակի խնդիրները փորձում են կոծկել, ծածկադմփոց անել:
«Սակայն ցավալի մի հանգամանք կա այստեղ. բանն այն է, որ նման ողբերգական միջադեպերը ստվեր են նետում բանակում առկա ձեռքբերումների վրա: Այն ամբողջ լավը, որ գոյություն ունի տարիների աշխատանքի շնորհիվ միանգամից ջուրն է լցվում: Առկա է նաև այլ օրինաչափություն: Քաղաքացիական կյանքում պատահող նույնանման ողբերգություններին հանրության արձագանքն այսքան սուր չի լինում: Սա էլ է միանգամայն օրինաչափ. բանակը հանրային ուշադրության կիզակետում է եղել միշտ, ավելին բանակը դառնում է այն մարդկանց կենսակերպի մի մաս, որոնց զավակներն այսօր իրենց ծառայությունն են տանում այնտեղ: Եվ բնականաբար այն ամենն, ինչ որևէ կերպ առնչվում է բանակի հետ անմիջապես գրավում է մարդկանց ուշադրությունը: Ողբերգությունը բոլորինս է»,- ասաց Դ. Ջամալյանը:
Ռազմական փորձագետն ասաց, թե դատելով պաշտոնական տեղեկություններից, իսկ նման պայմաններում այլ աղբյուրներից ստացվող տեղկություններին պետք է վերաբերվել շատ մեծ վերապահումներով, ողբերգության պատճառը եղել է կենցաղային բնույթի վեճը:
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում միջադեպը կբացահայտվի, իսկ մեղավորները՝ կպատժվեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը