ՊՆ. Մ. Հազրոյանն իր նախնական ցուցմունքում խոստովանել է հանցանքը
Մանվել Հազրոյանը, ում մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 19-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպի կապակցությամբ, իր նախնական ցուցմունքում խոստովանել է հանցանքը: Այս մասին Panorama.am-ին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և 365 հոդվածի 1-ին մասով: