Քաղաքական 10:06 25/11/2010

Սիրիայի նախագահ. Հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր է գնահատել այս տարվա մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի նախագահը չափազանց կարևոր է համարել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Սիրիա: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարևորելով շփումների և փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի է համարել սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով և նշել, որ հայ համայնքը իր գործունեությամ մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը: Նախագահ Բաշար ալ-Ասադը կարևոր է համարել նաև տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և բարեմաղթանքները: ԱԺ նախագահը նշել է, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվել երկու երկրների նախագահների փոխայցերով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն և հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր, իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում` պահպանելով իրենց լեզուն ու կրոնը, լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ և իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում: Նրա խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են: ԱԺ նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում և երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարևորել է միջխորհրդարանական կապերի խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, փոխայցերը: Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը և խորացումը: Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվել է, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն և խաղաղություն, քանի որ պատերազմները որևէ երկրի և ժողովրդի, բացի մարդկային և նյութական կորուստներից, որևէ օգուտ չեն բերել:

Կողմերը քննարկել են փոխադարձ կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

Հանդիպման վերջում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը Հովիկ Աբրահամյանին խնդրել է իր ողջույնները և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:09
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Հարուցվել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է ելույթ կունենա 19-րդը
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։
Աղբյուր` Panorama.am
08:51
Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը միախառնվում են՝ ձևավորելով պատմության, հավատքի, մշակույթի և աննկուն ամրության օրինաչափություններ
«Մեր այսօրվա զարթոնքի՝ Տավուշյան շարժման խորհրդանիշ դարձած երգի բառային քառատողը պարունակում է անսահմանության ու գոյության էության մեջ խորը թափանցող հասկացություններ»
Աղբյուր` Panorama.am
08:28
Սոցիալական ցանցերում Շարժման հետ ասոցացվող կեղծ էջեր և ալիքներ են բացվում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը զգուշացնում է
Աղբյուր` Panorama.am
08:10
Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}