Սիրիայի Մուֆթին հույս է հայտնել, որ ինչպես Հայաստանը, տարածաշրջանի մյուս երկրները ևս քայլեր կանեն պատերազմները կանխելու համար
Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Հալեպում ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՍԱՀ գլխավոր Մուֆթին բարձր է գնահատել ԱԺ նախագահի այցը Սիրիա և նշել, որ Սիրիայի ժողովրդի համար հայերը քույրեր և եղբայրներ են: Նրա բնորոշմամբ` հայ ազգը ստեղծագործ ազգ է, և Սիրիայի հայ համայնքը իր ներկայությամբ նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը: Նա անգնահատելի է համարել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը և հույս հայտնել, որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես քայլեր կանեն պատերազմները կանխելու, կայունություն հաստատելու ուղղությամբ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին անգնահատելի է համարել հայ ժողովրդի պատմության ողբերգական պահին արաբ ժողովրդի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար և նշել, որ սիրիահայ համայնքը բարեկամության ամուր կամուրջ է երկու երկրների և ժողովուրդների միջև:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հալեպից մեկնել է Դեյր Զոր: Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայ խորհրդարանականները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները այցելել են ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց Մեծ Եղեռնը հավաստող վավերագրերին, գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում:
Եկեղեցուն կից սրահում հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը