Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի հաջորդ 10-րդ նիստը կանցկացվի Երևանում:
Նախատեսվում է այն կազմակերպել հաջորդ տարվա առաջին կիսամյակում:
Այս մասին տեղեկացանք ոստիկանությունից:
Նշենք, որ օրեր առաջ խորհրդի 9-րդ նիստն անցկացվել է Մոսկվայում:
ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից բացի, նիստին, որպես դիտորդ, մասնակցում էին 15 պետությունների ներկայացուցիչներ:
Նիստում տեղի է ունեցել «Կանալ-2010» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման նախնական արդյունքների ամփոփումը: