Հարի Քունզրու. Ես ասել եմ Հայոց ցեղասպանություն, բայց թարգմանել են` այսպես կոչված Հայոց ցեղասպանություն
Եվրոպայի գրողների խորհրդարանի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցած բրիտանացի գրող Հարի Քունզրուն իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով Օրհան Փամուքի և Հրանտ Դինքի դատապարտելու հանգամանքին և կոչ արել վերացնել Թուրքիայում մտքի և խոսքի ազատության սահմանափակում հանդիսացող այդ հոդվածը:
Այնուհետև անգլիական «Guardian» թերթում Հարի Քունզրուն, արտահայտելով իր վրդովմունքը թուրքերեն թարգմանության ժամանակ իր խոսքերը խեղաթյուրելու համար, ասել է. «Ես ասել եմ «Հայոց ցեղասպանության» , իսկ հետո իմացա, որ թուրքերեն այն թարգմանվել է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն»
Այսպես գրել էր «Միլլիյեթը»: