Ինչպես անել, որ քաղաքացին կոպեկով չծախի իր ձայնը. բացատրել է վարչապետը
Քաղաքացիական հասարակություն դառնալու համար անհրաժեշտ է որպեսզի հասարակական կազմակերպություններն ունենան լիակատար դերակատարություն: Այսօր այդ մասին «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նկատել, որ քաղաքացիական հասարակությունը լիակատար ձևավորված չէ Հայաստանում, իսկ դրա համար կան լուրջ պատճառներ:
«Քաղաքացիական հասարակության հենքը կազմում են մարդիկ, որոնք իրենց տնտեսական կյանքի ապագան իրենց սեփական ապագան ինքնուրույն են կառուցում, այլ ոչ թե հին սովետական մտածողությամբ` ամեն ինչ պահանջում են պետությունից: Մանավանդ, որ պետության միջոցները քիչ են և չեն կարող բավարարել նրանց պահանջները», -հավելեց վարչապետն ու բացատրեց, որ քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար պետք է խթանել փոքր ու միջին բիզնեսը, ձևավորել միջին խավ:
«Փոքր և միջին բիզնեսի խթանումը ամենալավ ռազմավարությունն է այդ տեսանկյունից. այսինքն, եթե մենք ուենանք առնվազն 150 հազար ընտանիք, որոնք կարողանում են տնտեսապես հոգալ իրենց ընտանիքի կարիքները, ունեն սեփականություն և պատասխանատու են դրա համար և իրենց հետ են կապում իրենց ապագան, հույսերը, այդ դեպքում մենք կունենանք օբյեկտիվ հիմքեր քաղաքացիական հասարակություն կառուցելու համար», -ասաց գործադիր մարմնի ղեկավարը:
Նրա խոսքով, շատ դժվար է քաղաքացիական հասարակություն կառուցել մի երկրում, որտեղ բնակչության գերակշիռ մասը չի կարողանում ինքնուրույն կերպով իր ապագայի պատասխանատվությունն ստանձնել, մի երկրում «որտեղ բնակչության առնվազն 35 տոկոսը աղքատության մեջ է»:
«Փոքր ու միջին բիզնեսի ձևավորումը մեզ համար հրամայական է, ինչն էլ լուրջ հիմք կլինի քաղաքացիական հասարակություն ձևավորելու, դեմոկրատական ավանդույթներ ներդնելու, անցկացնելու արդար ընտրություններ, որպեսզի մեր բնակչության գերակշիռ մասը պատրաստ չլինի կոպեկով ընտրությունների ժամանակ ծախել իր ձայնը», -հավելեց վարչապետը` նշելով, որ այժմ երկրում ընթացող տնտեսական բարեփոխումների նպատակը հենց քաղաքացիական բարեփոխումների հենքն է դնելու:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան