Հայաստան է ժամանում Նիկոլայ Բորդյուժան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում այսօր կայցելի Հայաստան: Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ լրատվական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, այցը կձգվի մինչև նոյեմբերի 30-ը:
«Սա ծրագրային այցելություն է, որի նպատակն է նախապատրաստել դեկտեմբերի սկզբին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ինչպես նաև քննարկելու խորհրդի ավելի վաղ կայացրած որոշումների իրականացման ձևերը», -ասել են ՀԱՊԿ լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում ծրագրված են Ն. Բորդյուժայի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ