Վ. Աթանեսյան. Աստանայի գագաթաժողովը՝ որպես փակուղուց դուրս գալու հնարավորություն
«Աստրախանյան հանդիպումը կարծես թե նոր հնարավորություններ է ստեղծում ԼՂ հիմնախնդիրը փակուղային իրավիճակից դուրս բերելու առումով, և այս տեսանկյունից, Աստանայի գագաթաժողովը կարող է որոշիչ լինել փակուղային վիճակից դուրս գալու առումով, ինչն ավելի շատ կախված է Ադրբեջանի կարծր դիրքորոշումից»,- անդրադառնալով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքերով՝ Աստանայում ԼՂ հիմնախնդրի հետ կախված լուրջ քննարկումներ պետք չէ ակնկալել, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքեր դեռևս չկան: