Իլհամ Ալիևը կոչ է անում Իրանին ավելի կազմակերպված մեկուսացնել
Ադրբեջանը պաշտպանում է Իրանին մեկուսացնելու ջանքերն ու կարծում է, որ տնտեսական պատժամիջոցներն ավելի արդյունավետ կլինեն, եթե միջազգային հանրությունը համատեղի ջանքերը:
Այս մասին Իլհամ Ալիևն ասել է ԱՄՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Ուիլյամ Բըռնսին:
Wikileaks-ի հրապարակած ամերիկյան դիվանագետների գրագրություններից երևում է, որ այս տարի փետրվարին կայացած Բըռնս-Ալիև հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը նշել է, որ Իրանում աշխատող եվրոպական նավթային ընկերությունների առկայությամբ եղած պատժամիջոցներն արդյունավետ չեն:
«Statoil-ը Իրանին ավելի շատ է աջակցում, քան մեզ»,- սրտնեղել է Իլհամ Ալիևը:
Նշելով, որ արտաքուստ Իրան-Ադրբեջան հարաբերությունները նորմալ են թվում` Իլհամ Ալիևը հավաստիացրել է, որ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է ու կարող է բարդանալ: