Հայաստանը ցույց տվեց, որ համաձայն չէ, որ իր հետ խոսեն ընդհանուր ձևակերպումներով
«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, խոսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման, մասնավորապես Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի վերաբերյալ, նշել է. «Այն հանգամանքը, որ միջազգային տարբեր ատյաններ անընդհատ ասում են, որ Աստանայում ինչ-որ կարևոր բան է լինելու, այն, որ հակամարտող կողմերի, Մինսկի խմբի համանախագահող երկրների շփումներն ակտիվացել են, ցույց է տալիս, որ միջազգային կառույցները ցանկանում և փորձեր են անում բանակցություններում մտցնել կոնկրետություն։...
Հիմա կարևոր է, թե ինչ ենք սպասում մենք Աստանայից, և ինչ է սպասում Ադրբեջանը։ Ադրբեջանը հույս ունի, որ միջազգային հանրությունը Հայաստանին պետք է դնի մի այնպիսի անելանելի վիճակի մեջ, որ մենք ստիպված լինենք ընդունել ադրբեջանական դիրքորոշումը։ Իսկ Հայաստանն էլ համապատասխանաբար փորձելու է խուսափել նման իրավիճակից։
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովին չգնալը հենց այս համատեքստում էլ տեղավորվում է։ Հայաստանը ցույց տվեց, որ ինքը համաձայն չէ, որ իր հետ խոսեն նման ընդհանուր ձևակերպումներով։ Կարծում եմ՝ որևէ բան ղարաբաղյան հակամարտության մեջ չի փոխվի, քանի դեռ չի փոխվել Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»: Քաղաքագետը նաեւ ասել է, որ Աստանայից որևէ լուրջ բան սպասելն անիմաստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան