Ոստիկանության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն, միլիցիայի գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջև հետագա համագործակցության հարցերը և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջև անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան