Время новостей. Աստանայի հռչակագրին ընդդիմացել է Ադրբեջանը
Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին իր վերջնական համաձայնությունը չտված միակ երկիրը Ադրբեջանն է: Նման տեղեկություն է տարածել ռուսական «Время новостей» պարբերականը:
Պարբերականը, հիշեցնելով, որ հռչակագիրն ընդունվել է երեկ գագաթաժողովի ավարտից ընդամենը մի քանի րոպե առաջ, հղում անելով իր աղբյուրներին` տեղեկացնում է. «Միակ երկիրը, որ գագաթաժողովի երկրորդ օրվա ավարտից առաջ չէր հաստատել իր համաձայնություն, Ադրբեջանն էր»:
ԵԱՀԿ ընթացակարգերի համաձայն` եթե անդամ 56 երկրներից գոնե մեկը չհաստատի իր համաձայնությունը, փաստաթուղթը համարվում է չընդունված:
«Նման ելքը գործնականում կնշանակեր Ղազախստանի կողմից լայն գովազդված հավակնոտ միջոցառման լիակատար տապալում»,- արձանագրում է «Время новостей»-ի մեկնաբանը:
Հիշեցնենք, որ նախօրեին աընդհատ ընդմիջում հայտարարելուց հետո ի վերջո տեղեկացվել է Աստանայի հռչակագրի ընդունման մասին: Հայտնի է դարձել, որ փաստաթղթի նախնական տարբերակի վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով դրա տեքստից դուրս է բերվել առաջիկա տարիներին ԵԱՀԿ գործողությունների ծրագիրը, որտեղ, ըստ ամենայնի, խոսվել է ԵԱՀԿ գործողության տարածքում առկա հակամարտությունների մասին: Արդյունքում ընդունվել է 13 կետանոց մի փաստաթուղթ, որտեղ, ըստ փորձագետների, հստակությունը միայն մեկ հարցում է. հաջորդ տարի ԵԱՀԿ-ում կնախագահի Լիտվան: