Իրանի Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետը` «պանազերիզմի» և Ազերբայջանի Հանրապետության ստեղծման մասին
«Պանազերիզմի» գաղափարը ժամանակին Խորհրդային Միությունն է առաջ քաշել, և որպես աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման գործիք, նպատակ է ունեցել ելք ունենալ դեպի Պարսից ծոցի տաք ջրեր:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` Թավրիզում կազմակերպված «Արան և Ազերբայջան» խորագրով գիտաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետ, Կովկասի հարցերով քաղաքական փորձագետ Մանսուր Հաղիղաթ Փուրը:
Նախկին նահանգապետի խոսքով` Խորհրդային Միությունը տարիներ առաջ Իրանի հարակից տարածքներում`Արաքս գետի հարավային հատվածում, գտնվող Արան տարածքում ծրագրում է հիմնել Ազերբայջանի Հանրապետությունը, և արդյունքում ամեն ջանք գործադրվում է, որ վերոնշյալ տարածքում իրանական քաղաքակրթության մշակութային արժեքները ոչնչանան:
Նշենք, որ Իրանի նախագահի հրամանով Մանսուր Հաղիղաթ Փուրը վերջերս է ազատվել Արդեբիլի նահանգապետի պաշտոնից: