Թուրք ոստիկանները դաժանորեն ծեծել են հղի ուսանողուհու
Նախօրեին Ստամբուլում, երբ վարչապետ Էրդողանը հանդիպում էր անցկացնում բարձրագույն ուսհաստատությունների ռեկտորների հետ, թուրք ոստիկանները դրսում դաժան ծեծի են ենթարկել ցույցի հավաքված ուսանողներին:
Թուրք օրինապահները 19-ամյա հղի մի ուսանողուհու ծեծել են այն աստիճան, որ վերջինս վիժել է:
Ականատեսների վկայությամբ` չնայած ուսանողուհին բղավել է` մի հարվածեք, հղի եմ, ոստիկանները շարունակել են հարվածներ հասցնել նրա որովայնին»:
Այս մասին հայտնում է «CnnTurk»-լրատվական ծառայությունը:
Ուսանողների խմբի անունից 7 ուսանող մեղադրական հայց են ներկայացրել Բեյօղլուի գլխավոր դատախազություն` ցանկանալով դատի տալ օրինազանց ոստիկաններին «անհամաչափ ուժ կիրառելու» համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը