Անվտանգության խորհրդի նիստ Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2010թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների և իրականացվելիք աշխատանքների հետ կապված հարցեր:
Նախագահը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները, որից հետո քննարկվել են ջրամատակարարմանն առնչվող հարցեր:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է մշակել ըստ բնակավայրերի իրականացվելիք միջոցառումների համապարփակ ծրագիր, որի հիմքում պետք է ընկած լինի դրանց կարևորությունն ու առաջնահերթությունը, ապահովել տարբեր գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն և իրականացվող աշխատանքների ընթացքը լայնորեն լուսաբանել ԶԼՄ-ների միջոցով:
Նիստին հրավիրված էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: