Բորդյուժա. ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի ձևավորումն ավարտվել է
ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի ձևավորումն ավարատված է: Այսօր ամփոփելով Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքները` հայտարարել է կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այսօրվա նստաշրջանի արդյունքում կարելի է անել միանշանակ եզրակացություն` ՀԱՊԿ շրջանակում հիմնականում ավարտված են նորմատիվ-իրավական բազայի ձևավորման աշխատանքները, ինչն այսօր թույլ է տալիս կազմակերպությանը գործել տրված մանդատով, այն խնդիրների վերաբերյալ, որոնք դրված են կազմակերպության առջև»,-ասել է Բորդյուժան:
Նա նշել է, որ կազմակերպությունն ունի իր գործունեությունը կարգավորող ուժեղ ներուժ, նորմատիվային բազա, որոնք հնարավորություն են տալիս գործելու ճգնաժամային իրավիճակներում: Հետագա գործունեության ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունն ուղղված կլինի անվտանգության հետ կապված այս կամ այն խնդրի լուծմանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Նշենք, որ այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են ավելի քան 30 փաստաթուղթ:
Նախորդող հրապարակում`
Կրեմլում անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը. Մոսկվայում է նաև ՀՀ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը