Գ. Դալիբալթայան. «Ես չեմ ասել, որ Մանվել Գրիգորյանը սրիկա է»
Panorama.am-ը բանակի մարտունակության, սպաների պատրաստման, վերջին շրջանում զինված ուժերում գրանցված միջադեպերի և մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ զրուցել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հետ:
«Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ մեր բանակը մարտունակ է և կարող է լուծել իր առջև դրված ցանկացած խնդիր: ՀՀ նախագահը վերջին զորավարժության (Աղդամ) ժամանակ դիպուկ հայտարարություններ արեց մեր բանակի մարտունակության և կարողությունների մասին, և ես միանշանակ համաձայն եմ այդ մոտեցման հետ: Ես հպարտանում եմ մեր բանակով և միանշանակ համաձայն եմ նախագահի ելույթի հետ: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հայտարարել, որ մեր բանակն ի վիճակի է հետ շպրտել ցանկացած հակառակորդի՝ ցանկացած ագրեսիայի դեպքում»:
-Բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերից հետո շատերը քննադատեցին զինված ուժերում ծառայություն անցնող սպաներին՝ նշելով, որ արձանագրվող միջադեպերի պատճառը սպաների մասնագիտական իմացությունների պակասն ու ոչ պատշաճ պահվածքն է:
Մեր բանակի շարքերը կուռ են, որովհետ սպաների հիմնական մասը միասին ծառայել են խորհրդային բանակում, հետո մարտնչել Արցախում, իսկ այսօր միահամուռ պաշտպանում են մեր երկրի սահմանները: Եվ թող այդ ադրբեջանցիները այս ու այն կողմ հայտարարություններ չանեն ու չփորձեն վախեցնել մեզ:
Մեր այսօրվա սպաներն ունեն և՛ միջնակարգ ռազմական կրթություն, և՛ բարձրագույն կրթություն: Դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները՝ միջնակարգ զինվորական կրթություն, իսկ ավելի բարձր սպայական կազմը՝ ակադեմիական: Այսօրվա մեր սպաները կարող են լուծել ցանկացած մարտավարական և օպերատիվ խնդիր: Բնականաբար, կան սպաներ, որոնք թերանում են իրենց աշխատանքում, և դա ունի իր բացատրությունը, քանի որ նույնիսկ «ընտանիքում երեխաներն են տարբեր լինում»: Մենք ունենք շատ լավ պատրաստված սպաներ, իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանում մեր չափանիշներին, հեռանում են: Սակայն, ընդհանուր առմամբ, մեր սպայական կորպուսը նորմալ պատրաստություն անցած և կայացած սպաներից է բաղկացած:
-Արցախյան պատերազմում թրծված մեր աշխարազորայիներն ու ներկայիս զինվորականները հաճախ են նշում, որ իրենք ինչպես եղել են ընկերներ մարտի դաշտում, այնպիսին էլ մնացել են: Սակայն մի քանի օր առաջ մամուլում տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ դուք գեներալ Մանվել Գրիգորյանին «սրիկա» եք անվանել: Ինչպես կմեկնաբանեք դա:
Ոչ-ոչ, ես նման բան երբեք չեմ ասել: Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է, մենք պատերազմի առաջին իսկ օրից միմյանց ճանաչում ենք, մի շարք մարտերի իրար հետ ենք մասնակցել: Ցավոք, որոշ դեպքերում, լրագրողներն ինձ ճիշտ չեն հասկանում, կամ, միգուցե, ես հասկանալի չեմ արտահայտվել:
-Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
-Ես չեմ ասել, որ նա սրիկա է, ինչպե՞ս ես կարող էի ասել նման բան: Ինձ ասացին, որ Էջմիածնի քաղաքապետը մի երիտասարդի ծեծի է ենթարկել, իսկ ես ասացի, որ դա սրիկայություն է: Ես արհեստավարժ զինվորական եմ, և նման միջադեպերի բացահայտմամբ զբաղվելը իմ խնդիրը չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները