Վիգեն Սարգսյան.Ադրբեջանն անուղղակիորեն ճանաչել ու ճանաչում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Ադրբեջանն անուղղակիորեն ճանաչել ու ճանաչում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ մասին այսօր Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին նվիրված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտներ. Կոսովոյից առաջ և հետո» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպել էր Միջազգային և համեմատական իրավունքի նորաստեղծ կենտրոնը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային համատեքստում դիտարկվել է որպես ինքնորոշման իրավունք ունեցող սուբյեկտ: Բոլոր փաստաթղթերը, խորհրդային շրջանի նամակագրությունը ցույց է տալիս, որ խորհրդային ժամանակների Ադրբեջանի իշխանությունը ԼՂՀ ժողովրդին ճանաչել է որպես սուբյեկտ, որն ունի ինքնորոշվելու իրավունք: Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ճանաչում են այդ իրավունքը` ԼՂՀ-ին առաջարկելով ինքնորոշվելու իրավունք, բայց Ադրբեջանի կազմում», -իր ելույթում հավելեց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Անդրադառնալով Կոսովոյի և Ղարաբաղի հարցերի նմանությանը կամ տարբերությանը, Սարգսյանն ասաց. «Շատ է խոսվում այն մասին, որ Կոսովոն ղարաբաղյան հակամարտության համար նախադեպ է: Ես պատրաստ եմ ստորագրել այդ խոսքերի տակ: Այս պարագայում կարելի է հիշել Լև Տոլստոյի խոսքերը, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են նույնկերպ, յուրաքնաչյուր դժբախտ ընտանիք, դժբախտ է յուրովի: Դա կարելի է կիրառել նաև ժողովուրդների ինքնորոշման ու երկրների բաժանման դեպքում, չէ որ այդ պրոցեսը նման է ընտանիքների ամուսնալուծություններին»:
Նրա խոսքով, բոլոր հակամարտությունները և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի արտահայտումը տարբեր են և ունեն իրենց առանձնահատկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը