Քաղաքական 16:41 13/12/2010

2011 թ. ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները անցկացվելու են Հայաստանում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը», որը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով:

«Այս ծրագրի հաստատմամբ մենք կարևոր քայլ ենք ձեռնարկում` չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները:

Փաստաթղթի ընդունմամբ մեր երկրում ներդրվում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտության դեպքում կարդիականացվեն առկա սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակություն ունի մեր զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու առումով: Ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաև զարկ կտրվի ռազմական արդյունաբերության զարգացմանը: Երևանում ստորագրված «Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի հիման վրա կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, ինչը հնարավորություն կտա մի կողմից` զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, մյուս կողմից` խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը և ռազմական ոլորտում համագործակցության խորացումը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ»,- ասել է նա:

Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է ՌԴ նախագահի` Հայաստան այցի ընթացքում ստորագրված արձանագրությունը, համաձայն որի երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել արձանագրության կետերի իրականացմանը: Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչեւի հետ, քննարկել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերի ենթակառուցվածքների հետագա արդիականացմանը, սահմանային անվտանգությաննն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդեն ձևավորվել է համատեղ աշխատանաքային խումբ Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահների մասնակցությամբ, մշակվել է համապատասխան ծրագիր, որի իրականացումը լուծում կտա առկա խնդիրներին:

Անդրադառնալով Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովում քննարկված հարցերին` Ա. Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը կարողացել է լավագույնս ներկայացնել իր մոտեցումները թե´ հանրապետության նախագահի հստակ ելույթով, թե´ անվտանգության խորհրդի քարտուղարների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների համատեղ քննարկումների ընթացքում:

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն առանձնահատուկ կարևորել են այս տարի առաջին անգամ Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները.

«Գագաթնաժողովի ընթացքում ընդունվել էին մի շարք կարևորագույն որոշումներ, հանձնարարվել էր մշակել նորմատիվ իրավական փաստաթղթերի փաթեթ: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը, և Մոսկվայում վավերացվեց 35 փաստաթուղթ, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար: ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն արտոնյալ պայմաններով: ՀԱՊԿ կանոնադրությամբ արձանագրվել է, որ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն տվյալ երկրին: Մենք կարողացանք կարևոր առաջընթաց ունենալ այս համատեքստում սահմանափակ ձևաչափով որոշումներ ընդունելու առումով. հստակեցվեց որոշումների ընդունման, արագ արձագանքման ստորաբաժանումների օգտագործման կարգը և բազմաթիվ այլ հարցեր»:

Քանի որ Հայաստանը ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների ձևավորման նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից մեկն է, գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել 2011 թվականի հոկտեմբերին այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնել Հայաստանում: Շուրջ 20 հազարանոց զորախմբում ներգրավված են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Կմշակվի ՀԱՊԿ շրջանակում այդ ստորաբաժանումներն անհրաժեշտ սպառազինություններով և հանդերձանքով ապահովելու հատուկ միջպետական նպատակային ծրագիր:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}