Վաշինգտոնում ադրբեջանական պատվիրակությունը ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության պատճառով այդպես էլ չի ներկայացել ֆորումին
Դեկտեմբերի 9-10-ին Վաշինգտոնում կայացել է շատ կարևոր մի ֆորում «Ռուսաստանի հետ տրանսատլանտիկ կոնսենսուսի ապագան» (Forging a Transatlantic Consensus on Russia) թեմայով: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից հայտնում են, որ մասնակցության հրավեր ստացել էր Եվրոպայի Էկոնոմիկ ֆորումի «Հարավային Կովկասի անվտանգության ռազմավարություն» նստաշրջանի մշտական նախագահ, ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը, որի նախաձեռնությամբ առաջին անգամ այս ֆորումներին պաշտոնական մասնակցի ստատուսով հրավեր էր ստացել Արցախի Հանրապետության ԱՄՆ-ում մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Ռ. Ավետիսյանի մասնակցությանը դեմ էր հանդես եկել ադրբեջանական դեսպանատունը: Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչ Ասիմ Մոլազադեն հայտարարել էր, որ Արցախի ներկայացուցչի ֆորումին մասնակցելու դեպքում ադրբեջանական պատվիրակությունը կհրաժարվի մասնակցությունից և կբոյկոտի ֆորումը:
Նստաշրջանի ընթացքում «Եվրոպայի Էկոնոմիկ Ֆորում»-ի ղեկավարները պարոն Գրիգորյանի միջոցով հավաստիացել են Արցախի ներկայացուցչի մասնակցության մասին և տեղեկացրել ադրբեջանական պատվիրակությանը, որը չնայած ժամանել էր Վաշինգտոն, բայց չհայտնվեց ոչ «John Hopkins» համալսարանում և ոչ էլ Հունգարիայի դեսպանատանն անցկացվող ֆորումի պաշտոնական փակման արարողությանը:
Ըստ ԵՀՄՖ-ի սա առաջին լուրջ հաջողությունն էր «Եվրոպայի Էկոնոմիկ» ֆորումին Արցախի պաշտոնական ներկայացուցչի ներգրավման հարցում, քանի որ մինչ այժմ ադրբեջանցիներին միշտ հաջողվել էր դիմագրավել Արցախի` ցանկացած ձևով, մասնակցությանը համաշխարհային նշանակություն ունեցող այս ֆորումներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը