ՀՀԿ-ի պատասխան ՀԱԿ-իմեղադրանքների.Մեզ համար շատ ավելի կարևոր է մարդկանց առողջական վիճակը
«Ինչ վերաբերում է վերջին ժամանակշրջանում ՀՀԿ-ի կողմից իրականացված առողջապահական ծրագրերին, դրանց օրինականությանը և իրականացման մեխանիզմներին, նշեմ, որ մենք գործել ենք բացառապես օրինականության շրջանակներում, իրականացրել ենք մեր նախընտրական ծրագրերը»,- անդրադառնալով ՀԱԿ առողջապահական հանձնախմբի հայտարարությանը՝ Panorama.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մարզային ծրագրերի համակարգող Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ ՀԱԿ առողջապահական հանձնախմբի տարածած հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀԿ-ի 20-ամյակի շրջանակներում անցկացվող բարեգործական առողջապահական միջոցառումներին և նշվել, որ այդ գործունեությունը և դրա ֆինանսավորման օրինականությունը խիստ կասկածելի է:
«Այդուհանդերձ անհասկանալի է այս ակցիայի քննադատողների հետևողական քննադատությունը և իրական նպատակը: Մեզ համար շատ ավելի կարևոր է այդ մարդկանց առողջական վիճակը, որոնք իսկապես ունեին այդ բժշկական օգնության կարիքը և այն մարդկանց անկեղծ շնորհակալությունները, որոնք այդ օրերին աննախադեպ էին:
Միգուցե քննադատողները չհասկանան այս տողերի իմաստը, այնուամենայնիվ կոչ կանեմ, որպեսզի ամեն գնով և ամեն ինչի միջոցով չփորձեն քաղաքական որոշակի դիվիդենտներ քաղեն:
Ինչ մնում է ակցիայի օրինականությանը, ապա պետք է նրանց հույսերը փարատեմ և հավաստիացնեն, որ ՀՀԿ-ն որևէ ապօրինի գործունեություն չի ծավալել և այդ ակցիան իրականացրել է օրինականության շրջանակներում: Կոչ եմ անում այն քաղաքական ուժերին, որոնք ծավալում են վերացական, անհիմն գործունեություն, մեկ անգամ հետ կանգնել իրենց որդեգրած ճանապարհից և նմանատիպ ակցիաներ իրականացնելով գեթ մեկ անգամ ազգօգուտ գործունեություն ծավալել»,- նշեց Հ. Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը