Ա. Աշոտյան. «Կոռուպցիայի վերացման համար անհրաժեշտ է հասարակական փոխհամաձայնություն»a
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության 2010թ-ին իրականացրած հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն Հայաստանում ամենակոռումպացվածը հենց կրթական ոլորտն է, նշել է. «Այդ հետազոտությունն ապացուցեց, որ կառավարության հարցումները նույնպես ճիշտ էին: Անհրաժեշտ է հասարակական փոխհամաձայնություն կոռուպցիայի վերացման հրամայականի շուրջ. չէ՞ որ ըստ նույն հետազոտության` կաշառք է տվել մարդկանց 22%-ը:
Ավելի մտահոգիչ է հասարակական այն կարծիքը, ըստ որի` մի ստվար զանգված հանդուրժում է կոռուպցիան: Բայց կոռումպացվածության մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունները տարբեր են: Օրինակ` USAID-ն Կովկասյան հետազոտությունների կենտրոնի հետ միասին օրերս հրապարակեց մեկ այլ հարցում, որտեղ կրթության ոլորտը 4-րդ կամ 5-րդ տեղում էր»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ