Քաղաքական 16:05 15/12/2010

«Ժառանգություն». Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի նաև Ջուղայի համար

2005թ-ի դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի կողմից` զինվորական ստորաբաժանումների ձեռքով, իրագործվեց հայկական պատմական բնօրաններից մեկի` Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի շուրջ 5000 խաչքարերի բազմափուլ փոշիացումը: Այս տարելիցին նվիրված «Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ մինչ օրս այդ պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը չի պատժվել:

«Թալիբանավայել այս ոճրագործությունը պատահական բարբարոսություն չէր, այլ պետականորեն հովանավորված մշակութային ահաբեկչություն` ցեղասպանություն և վանդալիզմ: Հայկական հինավուրց քաղաքակրթության հանդեպ իրագործված այդ հակամարդկային արշավի վերջին արարն ակնհայտորեն նպատակ էր հետապնդում ջնջել Նախիջևանի հայկական պատկանելության հետքերը»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Հիշեցման կարգով բերվում է նաև այն, որ դեռևս 2005թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակի առթիվ երկրի նախագահն իր գիտնականներին և գիտական հաստատություններին կոչ արեց միջազգային հանրությանն «ապացուցել» Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ արցախահայության պատմական իրավունքների բացակայությունը և հիմնավորել իր այն թեզը, թե «հայերը, լինելով հյուրեր ու Ղարաբաղում հայտնվելով 19-րդ դարի 70-ականներին, Լեռնային

Ղարաբաղի տարածքի նկատմամբ պատմական իրավունքներ չունեն»: Եվ եթե Ադրբեջանի նախագահի կողմից առատաձեռն սուբսիդավորված խոշորամասշտաբ քարոզչական ծրագրերին լծված «գիտնականները» Արցախի պարագայում հարկադրված էին բավարարվել սոսկ օտար լեզվով պատմության կեղծարարությամբ, քանի որ արցախահայությունը Լեռնային Ղարաբաղից կտրել էր եղերածին ադրբեջանական պետության ոտքը, ապա Նախիջևանում պահպանված հայկական մշակութային ժառանգությունը ապտակ էր ալիևյան կեղծ պատմագրությանը և առ ոչինչ էր դարձնում ծախսվելիք միլիոնավոր նավթադոլարները. « Այնպես որ այդ ստոր նպատակի համար գործի դրվեց ագրեսոր պետության բանակն ու մեկ առ մեկ սպանվեցին խաչքարերը` գերեզմանոցի տեղում հիմնելով ռազմական պոլիգոն»:

«Իր այդ արարքով Ադրբեջանի ղեկավարությունը վերահաստատեց, որ այդ պետությունը շարունակում է իրենից վտանգ ներկայացնել ոչ միայն հայերի, այլև քաղաքակրթության համար, որ իրենց համար «անցանկալի անձ» (persona non grata) են ոչ միայն հայերը և առաջին հերթին` արցախահայությունը, այլև նրանց գերեզմաններն ու պատմությունն ընդհանրապես»,- կարդում ենք հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ 2007 թ-ից ի վեր, ինչ երբ «Ժառանգությունը» խորհրդարանում է, խմբակցության պատգամավորների կողմից բազմիցս է բարձրաձայնվել Հին Ջուղայում կատարված հանցագործության մասին ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների ու միջազգային այլ կառույցների ամբիոններից, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի առջև` պնդելով տարածաշրջան միջազգային համապատասխան փաստահավաք խմբի գործուղման անհրաժեշտության մասին:

«Եթե դա լիներ սեմիտական կամ հարանվանական այլ գերեզմանոց, աշխարհն իրավացիորեն կվրդովվեր, և հարցը կդրվեր ցանկացած ֆորումի ու վեհաժողովի օրակարգում: Սակայն պետական այդ ահաբեկչությունը ոչ միայն քննարկման առարկա չդարձավ միջազգային կառույցներում ու չդատապարտվեց, այլև հանդուրժվեց ու անտեսվեց այն, որ 2007թ.-ից ի վեր Ադրբեջանը խափանում և արգելում է ԵԽԽՎ-ի և անգամ UNESCO-ի կողմից նշանակված զեկուցողի մուտքը Նախիջևան:
Ադրբեջան պետությունն ու նրա ղեկավարությունը պետք է պատասխանատվության կանչվեն ոչ միայն ադրբեջանահայության ու արցախահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության, այլ նաև այս մի ամբողջ քաղաքակրթության ցեղասպանության համար, իսկ Հայաստանի իշխանություններն ու պատկան մարմինները պետք է հասնեն միջազգային արդարադատության և միջազգային օրենքի համահավասար կիրառության, ի թիվս այլոց նաև հանուն հայկական մշակութային ժառանգության պաշտպանության»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}