«Ռուսաստանում մոլեգնում է իսկական ֆաշիզմ»…Ի՞նչ բարի բան է տեսնում դրա մեջ Սուրենյանցը
«Ռուսաստանում մոլեգնում է իսկական ֆաշիզմ: Այն, ինչին ականատես ենք լինում այս օրերին, հետևանք է Պուտին-Մեդվեդև չեկիստական տանդեմի տարիներ շարունակ վարած քաղաքականությանը»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` խոսելով Ռուսաստանում ազգային հողի վրա տեղի ունեցող վերջին բռնությունների մասին:
Ըստ նրա, Մոսկվայում ստեղծված այս իրավիճակը, լարվածությունը կարող է ազդել Ռուսաստանում բնակվող հայերի վրա, չնայած` ««Չկա չարիք, առանց բարիքի». գուցե ազդանշան լինի, որպեսզի մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները վերադառնան Հայաստան»:
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ, բախումները կարող են առիթ հանդիսանալ, որ Ռուսաստանում բնակվող հայերի մի մասը վերադառնան Հայաստան կամ գնան այլ երկրներ, ինչպես նաև, ըստ նրա, կնվազեն Հայաստանից Ռուսաստան գնացող հայերի թիվը:
Ա. Իսկանդարյանն ասաց, որ Ռուսաստանում ազգային հողի վրա տեղի ունեցող բռնությունները կարելի է դիտարկել ոչ թե որպես կովկասաֆոբիա, այլ սևաֆոբիա, քանի որ բռնությունների զոհ են դառնում ոչ միայն Կովկասի ազգությունների ներկայացուցիչները: Նա մտահոգիչ է համարում այն, որ այդ գործողությունները կարող են քաղաքականացվել, իսկ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանա վերահսկել իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան