Կադրային ցեղասպանություն չի լինի. Խոստանում է Երևանի նոր քաղաքապետը
«Կադրային ինչ-որ ջարդ, կադրային ցեղասպանություն մայրաքաղաքում չի լինի», -այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարեց Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն տեղի ունենա:
Այնուհետև շարունակեց. «Կլինեն խաղի կանոններ և լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր այդ պահանջներին կդիմանան, կմնան, ովքեր` ոչ, կգնան»:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանում կայացած ընտրություններում 50 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրվեց ավագանու Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված միակ թեկնածուն` Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան