Կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրերի համակարգը Հայաստանում ներդրվելու է 2011 թվականի սեպտեմբերից
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հայտնեց, որ Հայաստանում կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրերի ներդրման համար հայտարարվել է մրցույթ, որին հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն: Նա նշեց, որ ներկայացված հայտերն այժմ քննարկման փուլում են, իսկ 2011 թվականի հունվարի առաջիկա օրերին կորոշվի, թե որ միջազգային կազմակերպությունն է մրցույթում հախթող ճանաչվել:
Նրա խոսքով, կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրերի առավելությունն այն է, որ այն բարձրացնում է անձնագրերի հուսալիությունը ու պաշտպանվածությունը,
ինչպես նաև հեշտացնում է քաղաքացիների նույնականացումը սահմանային կետերում` այսինքն, ավելի հետ է լինելու պարզել, թե տվյալ անձնագիրը պատկանում է տվյալ քաղաքացուն, թե՞ ոչ:
Ն. Մուրադխանյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը որոշել է կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրերի համակարգը Հայաստանում ներդնել 2011 թվականի սեպտեմբերից:
Բանախոսի ներկայացմամբ, նախատեսվում է նաև, որ կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրերի տրամադրաման հետ զուգահեռ, ըստ քաղաքացու ցանկության, կարող է տրվել նաև այսօրվա նմուշի անձնագիր:
«Այնպես չի լինելու, որ բոլորը պարտադրված ինչ-որ ժամանակահատվածում կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրեր պետք է ստանան և փոխեն իրեմց մոտ եղած անձնագրերը: Քաղաքացին է որոշելու ստանա հին կամ նոր նմուշի անձնագիր: Եթե քաղաքացին որոշի ստանալ նոր նմուշի անձնագիր, ապա իր մոտ եղած հին նմուշի անձնագիր կճանաչվի անվավեր »,- ասաց նա:
Իսկ թե ինչքան գումար է գանձվելու կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրի համար, Ն. Մուրադխանյանը ասաց, որ դա պարզ կլինի միայն մրցույթում հաղթող կազմակերպության անունը հայտարարելուց հետո:
Բանախոսի խոսքով, եթե քաղաքացին ցանկանա ստանալ կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրի, ապա դրա հետ համատեղ պարտադիր տրամադրվելու է նույնականացման քարտ, որի համար գանձվելու է 1000 դրամ: Նա նշեց, որ նույնականացման քարտը օգտագործվելու է Հայաստանում`տարբեր գործարքներ իրականացնելու ժամանակ, իսկ կենսաչափական անձնագիրն օգտագործվելու է միայն երկիրը լքելու դեպքում:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ նույնականացման քարտի կիրառման ժամանակ քաղաքացուն այլևս սոցիալական քարտը անհրաժեշտ չի լինի, քանի որ նույնականացման քարտի վրա կգրանցվի նաև սոցիալական քարտի համարը:
Նա հայտնեց, որ նոր նմուշի անձնագիրը քաղաքացուն նախատեսված է տրամադրել 5 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը`10 տարով: