Պատմաբան. Մինչ օրս հայկական կողմը չունի նյութական փոխհատուցման հետ կապված հստակ տեղեկագրքեր
Այն, որ թուրքական պետությունը հիմնվել է թալանի, հափշտակության վրա, բազմաթիվ օրինակներով կարելի է ապացուցել: Սակայն ամենավառ ապացույցն այն է, որ Անկարայում գտնվող նախագահական շենքը և տարածքը պատկանել է հայկական ընտանիքի, ում նույնպես բռնի տեղահանել են: Ասուլիսում այս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում Թուրքիայի արտաքին պարտքը գերազանցել է պետական բյուջեին, սակայն այդ պետությունը կարողացել է դրական սալդո ցույց տալ:
«Ինչպես կարող է պատերազմող երկիրը պատերազմի տարում դրական սալդո ներկայացնել: Իհարկե, այդ ամենը հայոց բռնազավթված, զավթված, լքյալ գույքի հաշվին է եղել»,- ասաց նա` ընդգծելով, որ հայկական բռնազավթված գույքային պահանջի խնդիրը պետք է հերքի թուրքական, հատկապես կառավարության կողմից հնչող այն պնդումները, թե Թուրքիայի այսօրվա հանրապետությունը չի կրում պատասխանատվություն Օսմանյան կայսրության համար:
Ասուլիսին ներկա պատմաբան, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն էլ ասաց, որ մինչ օրս հայկական կողմը չունի նյութական փոխհատուցման հետ կապված հստակ տեղեկագրքեր, որոշակի հաշվարկներ: «Կան տարբեր հետազոտություններ տարբեր գավառների, գյուղերի կտրվածքով, բայց ընդհանրական ներկայացնող որևէ ուսումնասիրություն չկա»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան