Էրդողանը նամակ է ուղարկել Օբամային Հայոց ցեղասպանության բանաձևի կապակցությամբ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեջլիսում հայտարարել է, որ վարչապետ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է ուղարկել Հայոց ցեղասպանության բանաձևը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստիի օրակարգում չներառելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` այդ նամակով Էրդողանը մասնավորապես անհանգստություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ N252 բանաձևի ընդունման պատճառով կարող են լուրջ վնաս կրել թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձևն ընթացիկ տարվա մարտ ամսին ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան