Լ. Զուրաբյանը կադրային փոփոխությունները հուսահատ քայլեր է համարում
Վերջին կադրային փոփոխությունները ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը համարում է հուսահատ քայլեր` դրանք որակելով որպես թիմի կազմաքանդման առաջին քայլ: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ բոլոր ավտորիտար ռեժիմներն ի վերջո հանգում են սրան, այլ ելք չկա: Ըստ նրա, նման քայլերի դիմել է Գորբաչովը, Միլոշևիչը և այլոք: Արդյունք լինում է, բայց կարճատև: Այնուհետև համակարգում բարոյալքում է տեղի ունենում:
Ըստ նրա, իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, սակայն այս իշխանությունները չեն կարող իրականացնել դրանք, քանի որ իշխանության հենքը «քրեաօլիգարխիկ շրջապատն է»: «Նրանք կարող են նեղացնել առանձին օլիգարխների, բայց ոչ բոլորին»,- ասաց Լ. Զուրաբյանը, ապա հավելեց, որ ինչքան իշխանությունները հեռու գնան ռեֆորմիստական փոփոխությունների մեջ, այնքան մեզ համար լավ: ՀԱԿ համակարգողը միաժամանակ ասաց, որ չի հավատում, որ այս իշխանությունները կարող են ռեֆորմներ իրականացնել դեպի ազնիվ հասարակարգ գնալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը