Ոկրիանացի բնապահպաները Կիևում բողոքի ակցիա կանցկացնեն` ընդդեմ դելֆինարիայի բացման
Երևանում դելֆինարիայի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիևում: Այս մասին հայտնում է էկոլոգիական հասարակական դաշինքը:
Կիևի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ:
Իրենց հերթին հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարևանությամբ: