«Թուրգութ Էրը երկրորդ Օրհան Փամուք դառնալու ճանապարհին է»
Իգդիրի «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորջորջվող կազմակերպությունը (ASİMDER)ASIMDER Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մասին գիրք գրած թուրք գրող, լրագրող Թուրգութ Էրին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել: Պատճառն այն է, որ այդ գրքում Ալիևը դրականորեն ներկայացված չէ, այլ ի ցույց է դրված նրա հրեշավոր կերպարը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքը, հայտնում է, որ Իգդիրի քաղաքապետարանի հրապարակում մամուլի ասուլիս հրավիրած կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը քննադատել է Թուրգութ Էրի «Ազատությունից դեպի բռնակալություն» գիրքը` համարելով, որ այն ուղղված է թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների դեմ:
Գյուլբեյը մտավախություն է հայտնել, որ այս տեսակ հրապարակումներից կարող են օգտվել Հայաստանն ու հայկական լոբբիստական ուժերը: Նրա կարծիքով Թուրգութ Էրը երկրորդ Օրհան Փամուք դառնալու ճանապարհին է, քանի որ հայանպաստ վարքագիծ է դրսևորում:
Նշենք, որ գրող Թուրգութ Էրը 1994-2000թթ. աշխատել է Բաքվի թուրքական դեսպանությունում: Այնուհետև արտաքսվել Ադրբեջանից Ալիևի դեմ մահափորձ կազմակերպելու նախաձեռնողներին աջակցելու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը