Ա. Զաքարյան. Միշտ չէ, որ նպատակն արդարացնում է միջոցները
«Նախ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում լավ կաներ նշեր, թե հատկապես ում դեմ է ուղղված Ադրբեջանի տարեց-տարի աճող ռազմական բյուջեն, և ո՛ր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն է այն սպառնալու: Մուսաևն իհարկե մոռացել է այն մասին, որ նույն ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների մասին միայն 2009 թվականի ռեգիստրի տվյալներով, Ադրբեջանը տարբեր երկրներից ձեռք է բերել զենիթա-հրթիռային և ռազմաօդային միավորներ, որոնք չի էլ թաքցնում, որ կիրառելու է ԼՂՀ բնակչության նկատմամբ նոր ռազմական ագրեսիա սկսելու համար»,- անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարին հղած նամակին՝ Panorama.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցչի նամակում անդրադարձ էր կատարվել հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին և մի շարք այլ՝ «իրենց» համար մտահոգիչ հարցերի:
Պատգամավորի խոսքերով՝ Մուսաևը նաև մոռացել է գրել Հայաստանի և ԼՂՀ-ի սահմաններում, իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիաների կազմակերպման բազմաթիվ դեպքերի մասին:
«Ի գիտություն իրենց, ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն բազմիցս է հայտարարել, որ հանդիսանում է Արցախի բնակչության անկախության երաշխավորը և սրա մասին գիտեն նաև ՄԱԿ-ում: Իսկ եթե շատ է մտահոգված ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում, ապա միջազգային հանրությունը և ԵԱՀԿ միջնորդական ջանքերը ունեն դրա համար նախատեսված հատուկ սկզբունքներ և նորմեր, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման և ժողովուրդների իրավունքների անքակտելի իրավունքի տեսքով և թող բարի լինեն առաջին հերթին դրա մասին խոսեն»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:
Այնուհետև պատգամավորը նշեց. «Իսկ ինչ վերաբերվում է մեր որոշ լրատվամիջոցների կողմից, այս հարցի առնչությամբ արված հրապարակումներին, ապա պետք է նշեմ, որ միշտ չէ, որ նպատակը արդարացնում են միջոցները: Մտածեք, որ ինչ-որ արվում է, արվում է ձեր իսկ անվտանգության և խաղաղ ապագայի ապահովման ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը