ՃՈ պետ. «Ոչ մի զիջում» չի լինելու ամեն օր, տոնական օրերին` առավել ևս
Ճանապարհային ոստիկաններին հրահանգված է միշտ խիստ լինել ալկոհոլ օգտագործած վարորդների հանդեպ, տոնական օրերին` հատկապես: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը:
«Ամանորին հատկապես խիստ են լինելու հարբած վարորդների ու կոպիտ խախտում կատարողների նկատմամբ: Ինչ է նշանակու՞մ մեղմ մոտենանք, ու՞մ մեղմ մոտենանք: Մեղմ մոտենանք 2010 թվականի հունվարի 1-ին գրանցված 12 դեպքի՞ն, 3 զոհի՞ն, թե՞ 13 վիրավորին: Ես 3 զոհերի մայրերին ի՞նչ պատասխանեմ: Թույլ տանք հարբած մեքենա վարեն, որ անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնա՞ն»,-ասաց ՃՈ պետը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ճանապարհային երթևեկությունը խախտած յուրաքանչյուր վարորդ պատժվելու է, հատկապես, եթե հարբած վիճակում է մեքենա վարել: Մ. Օհանյանը նշեց, որ լավ տոնել, խմիչք օգտագործել ցանկացողները կարող են հանգիստ տոնել, միայն թե խորհուրդ տվեց կայանել սեփական մեքենան ու տաքսիով տուն գնալ:
ՃՈ պետը նշեց, որ այսպիսի խստացումները մյուս տարիների փորձից ելնելով է կատարվել: Հարբած ղեկին նստելու, նշված արագությունը խախտելու, այլ ՃՏՊ խախտումների համար «ոչ մի զիջում» չի լինելու ամեն օր, տոնական օրերին` առավել ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան