Տոնական միջոցառումները Երևանում շարունակվում են
Ամանորյա տոնական միջոցառումների թատերաբեմը մինչև հունվարի 6-ը շարունակելու է մնալ Հանրապետության հրապարակը. այստեղ հեքիաթային հերոսների մասնակցությամբ ցերեկային միջոցառումներ են անցկացվում: Այդ օրերին երեկոյան ժամը 18:00-ից 22:00-ն Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
Սահադաշտի վերածված Կարապի լճում մինչև հունվարի 6-ը անցկացվելու են գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Անցկացվում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։ Օրական 30 րոպե տևողությամբ սահադաշտում կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:
Նշենք, որ տոնական միջոցառումները Երևանում սկսվել են դեկտեմբերի 31-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով