Իջևանի զորամասի հրամանատարը՝ գրանցված պատահարի մասնակից
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Իջևանի տարածաշրջանի զորամասերից մեկի անցագրային կետի մերձակայքում, դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան, տեղի է ունեցել միջադեպ՝ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և որոշ քաղաքացիների միջև:
Դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով: Գործը հարուցվել է «զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության փաստի առիթով»:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե կա՟ն արդյոք ձերբակալվածներ կամ կալանավորվածներ՝ ՊՆ քննչական ծառայությունից նշեցին. «Այս պահի դրությամբ ձերբակալվածներ կամ կալանքի տակ գտնվողներ չկան, դեռևս կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ նախապես տեղեկություն է տարածվել այն մասին, որ Իջևանում տեղակայված զորամասերից մեկի հրամանտարի և Տավուշի մարզի որոշ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Դրա արդյունքում, ըստ տարբեր տեղեկությունների, վեճի մասնակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան