ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ահմադինեժադին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացանք երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջից, հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և վերականգնում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էր 77 մարդ: Վիրավորների թիվը հասնում է մոտ երեք տասնյակի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան