Բարոզոյին կոչ են անում ճնշո՞ւմ գործադրել Ադրբեջանի վրա
Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտը (ԼԱԱԻ) դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ խոսե Մանուել Բարոզոյին, որպեսզի վերջինս Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում ԶԼՄ-ի ազատության հարցերի վերաբերյալ հարց բարձրացնի: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ հունվարի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն այցելելու է Ադրբեջան:
Ինստիտուտն իր նամակում Եվրահանձնաժողովի ղեկավարին հիշեցրել է այն փաստը, որ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդարացնող որոշումից հետո, լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը դեռևս անազատության մեջ է: Նրանում նաև նշվում է, որ չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Ադրբեջանում զրպարտանքի հոդվածով մեծ թվով լրագրողներ են դատապարտման ենթարկվում:
ԼԱԱԻ-ն նաև հաղորդել է, որ ադրբեջանական իշխանությունները շահագրգռվածություն չեն ցուցաբերում 2005 թվականին սպանված «Մոնիտոր» թերթի գլխավոր խմբագրի սպանության բացահայտման հարցում:
Ինստիտուտն իր հայտարարության մեջ նշում է, թե մինչ հետ էներգետիկայի ու անվտանգության հետ հարցերի քննարկումը, Ադրբեջանի իշխանությունների առջև նախ և առաջ պետք է բարձրացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավաքների ազատության և ազատ ընտրություններին վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը