«Ադրբեջանցի թուրքերի նացիզմը: Ադրբեջանահայերի ցեղասպանությունը: Հայացք ներսից». Իրականությունը ջարդերի մասին
Շուտով լույս կտեսնի ադրբեջանահյերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի հեղինակած «Ադրբեջանցի թուրքերի նացիզմը: Ադրբեջանահայերի ցեղասպանությունը: Հայացք ներսից» խորագրով գիրքը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Այվազյանը, նա նախատեսնում է, որ գիրքը լույս կտեսնի երկու ամսից:
Ինչպես բանախոսը նշեց, գիրքը պատմելու է 1990 թվականին Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերի մասին:
Գրքի հեղինակը նշեց, որ այն ռուսերենով է, սակայն նախատեսում է թարգմանել երկու այլ լեզուներով` անգլերենով և ադրբեջաներենով:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն նշեց, որ գրքում ներսի հայացքով է ներկայացված հայկական ջարդերը և ներկայացված է ողջ ճշմարտությունը դրա մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց